Ջաբրայիլի դիրքերում 3 զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել
Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մանրամասնել է Թադևոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- Արցախի ԱԻՊԾ-ն հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերել է 1184 աճյուն
- 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլի և Մարտունու ուղղություններից. ԱՀ ԱԻՊԾ
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ