Մահացել է սովետական առաջին ատոմային ռումբ ստեղծողներից Իսահակ Խալատնիկովը
Մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ամենատարեց ակադեմիկոս, խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակման մասնակիցներից վերջինը՝ տեսական ֆիզիկոս Իսահակ Խալատնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ գիտնականը մահացել է այսօր առավոտյան, 101 տարեկան հասակում:
Իսահակ Խալատնիկովը ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 17-ին Եկատերինոսլավում (Դնեպրոպետրովսկ): 1941-ին ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը `տեսական ֆիզիկայի մասնագիտությամբ: Դեռ ուսանող տարիներին իր ուշադրությունը գրավել է սովետական ֆիզիկոս Լև Լանդաուն, ում ասպիրանտ էլ դարձել է ինքը։
1944-ին Խալատնիկովը ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական խնդիրների ինստիտուտի ասպիրանտուրա, իսկ 1946-ին սկսել է իր գիտական կարիերան որպես կրտսեր գիտաշխատող:
Նա մասնակցել է խորհրդային ատոմային նախագծին. Լանդաուի գլխավորած մի խումբ գիտնականների մեջ նա զբաղվում էր վայրկյանների միլիոներորդերորդում տեղի ունեցած գործընթացների հաշվարկով ատոմային լիցքի պայթյունի ժամանակ: Խոսքը վերաբերում է ատոմային ռումբի հզորության ուղղակի հաշվարկին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան