ՌԴ հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին
«Պարոն Փաշինյան, հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Ձեր՝ Մոսկվա այցին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի Դաշնությունում հայերի միության նախագահ Արա
Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախատեսված առաջիկա այցին։
Նա մի քանի հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես. «Ինչո՞ւ ու ինչո՞վ եք հիմա մեկնում Ռուսաստան: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրելու, և էլ ինչի՞ շուրջ եք բանավոր համաձայնության գալու:
Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված ամեն ինչ հանձնելու շուտափույթ ավարտմամբ, որը դեռ ձեր ուժերի տիրույթում է: Ո՞ւմ և ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին և լկտի հարձակումներին Ալիևի կողմից: Ինչո՞ւ չեք կարող կանգնեցնել և կասեցնել Հայաստանը կործանող սցենարը` չնայած Հայաստանի և Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգևոր առաջնորդների Գարեգին Երկրորդ եւ Արամ Առաջին կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:
Ինչո՞ւ դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարևորագույն հարցը կապում եք Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական և Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:
Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը ձեր բանակցությունների և համաձայնությունների օրակարգում:
Պարոն Փաշինյան, դուք այլևս չեք կարող ներկայացնել հայերին և Հայաստանի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ դուք արդեն երկու ամիս է Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում և ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել, շրջապատելով ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով, ընդ որում մոռանալով, որ այսօր պահպանության և պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:
Ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ են անում պետական մարմինները և ինչպես են նրանք մասնակցում այդ գործընթացներին, և արդյոք նրանց ղեկավարները հասկանում են, որ իրենք՝ իրենց գործողություններով կամ անգործությամբ, օժանդակելով ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվածի համար:
Ինչո՞ւ է միայն Հայաստանի օմբուդսմենը պաշտպանում պետության և երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:
Պարոն Փաշինյան, եթե այս հարցերի պատասխանները դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա և նյարդայնացնել ու նվաստացնել Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»:
❗️Г-н Пашинян, армянская община ждёт вашей отставки, а не приезда в Москву Вы опубликовали в социальной сети ФБ...
Posted by Ара Абрамян/Արա Աբրահամյան on Saturday, 9 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Բագրատյան. Հունվարի 11-ին Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին
- Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ․Անդրանիկ Թևանյան
- Մնում է հունվարի 11-ին էլ չհայտարարեն՝ այդ պահի դրությամբ փաստաթուղթ չկար, բայց կես ժամ հետո ստացան. Մելիքյան
- Արփինե Հովհաննիսյան. Փաշաևան հունվարի 11-ին ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու Ալիևի երազանքը
- Ամրամ Մակինյան. Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան