Արամ Առաջին. Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը
«Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիման օրակարգի մանրամասններին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նման հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը։
Այն տեղադրված է Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։
Արամ Առաջինը նաև նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կասցնելուն ուղղված զինադադարի հայտարարությունը պարունակում է անորոշ կետեր, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, զինադադարի հայտարարության վտանգավոր կետերը հարկավոր է հստակեցվեն Հայաստանի պահանջով ու Ռուսաստանի օժանդակությամբ։
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պետության ամուր ու անվթար պահպանումը անսակարկելի համահայկական հանձնառություն է։ Մեր դարավոր պատմության ընթացքում, ճակատագրական պահերին, ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգների դիմաց մեր ժողովուրդն ամեն զոհողության գնով իր «ոչ»-ն է ասել»,- նշել է Արամ Առաջինը։
ԶԳՈՅՇ... ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԲՈԼՈՐ ՆԿԱՏՈՒՄՆԵՐԷ ՎԵՐ Ազերի-Թուրք բանակին կողմէ Արցախին դէմ...
Posted by His Holiness Aram I on Saturday, 9 January 2021
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին