Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
Ավարտվել է Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
«Նախարարին հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, որոշ հարցերի պատասխաններ բավարարել են իրենց, որոշ պատասխաններ կիսատ են մնացել։
Վազգեն Մանուկյանը մանրամասներ չհայտնեց հանդիպումից, նշեց, որ հանդիպում են ունենալու նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, բոլոր հանդիպումներից հետո կամփոփեն ու հայտարարություն կանեն։
Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը դիմել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ՝ ակնկալում պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են արտգործնախարարի հետ
- Վազգեն Մանուկյանը դիմում է ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին