Միքայել Մինասյանը` ստորագրվելիք փաստաթղթերի փաթեթի մասին
«Իմ տեղեկություններով` Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի Թուրքիայի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց»,- թելագրամի իր ալիքում գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա նշում է, որ փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջ խաղացումից, չաջակցել սփյուռքին Ցեղասպանության ճանաչման հարցում, ստորագրել փաստաթղթեր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության ու ֆինանսական փոխհատուցումից հրաժարվելու մասին։
«Զիջումների փաթեթի մեջ մտնում է նաև «հայկական հարցի» (սա բառացի մեջբերում է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, ուր Ցեղասպանությունը ամոթալիորեն անվանվում է «հայկական հարց») ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը»,- գրում է Մ. Մինասյանը։
Նախկին դեսպանն ընդգծում է՝ կարևոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացն ընթանում է ադրբեջանական կողմին բանավոր ըմբռնմամբ ամրագրված տնտեսապես նշանակալից սահմանային տարածքների փոխանցմանը և Մեղրիով պանթուրքիստական միջանցքի գործարկմանը զուգահեռ:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում
- Միքայել Մինասյան. Նիկոլի այսօրվա գրառման առաջին մասը թարգմանաբար նշանակում է՝ գոնե գերիներին տվեք
- Միքայել Մինասյան. Բառեր չկան, կորոնավիրուսը շատ հարմար արդարացում է թաքնվելու համար
- Իմ տեղեկություններով՝ Բաքվում պահվում են ավելի քան 115 հայ ռազմագերիներ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտի հասնենք՝ իրական է
- Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով․ Միքայել Մինասյան
- Մոսկվայում եղած հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկել են Բաքու. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան