Ռուբինյան. «Իմ քայլը» լքած անձինք պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության անդմ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է.
««Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք.
Վարդան Աթաբեկյան
Գոռ Գևորգյան
Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյան
Սոֆյա Հովսեփյան
Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։
Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
- Պատգամավորը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
- Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր
- Չունենալով իմ հայրենիքի սահմանները վտանգելու մանդատ՝ ես նրանց տալիս եմ վտանգված հայրենիք. Թագուհի Թովմասյան
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին