Ինդոնեզիայում օդանավն ընկել է ջուրը
Ինդոնեզիայի Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-500 օդանավը ջուրն է ընկել։ Ռիա նովոստիին Boeing ընկերությունից հայտնել են, որ տեղյակ են աղետի մասին, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ջակարտայի մոտակայքում, աշխատում են ավելի շատ տեղեկություններ ստանալու ուղղությամբ։
«Մենք տեղյակ ենք Ջակարտայի լրատվամիջոցներից և ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ հավաքել», - գործակալությանն ասել է ընկերության խոսնակը:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարն ավելի վաղ հաստատել էր, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը ջուրն է ընկել Ջակարտայի մոտակայքում: Նրա խոսքով, ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 65 մարդ, այդ թվում ՝ 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Նախնական տվյալների համաձայն, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ և մարդոկանց մարմնի մասեր։
Օդանավն Ինդոնեզիայի մայրաքաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ: