Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր:
Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:
Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:
Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:
Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք:
Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ, քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու:
Հարգանքով՝ ձեր Սոֆյա»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամները նույնպես հրաժարվում են վերցնել մանդատները
- Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում․ Տ․ Կարապետյան
- «Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը
- Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան