
ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում, քան սովորական տարբերակը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն:
«Մենք հենվում ենք վերարտադրողական թվին, որը 1,1-ից հասել է 1,5-ի», - մեջբերել է նա բրիտանացի բժիշկների կողմից ներկայացված տվյալները:
Այնուամենայնիվ, առկա տեղեկատվությունը ցույց է տալիս, որ վիրուսը տարածվում է նույն կերպ, ինչպես իր «նախորդը»:
Ըստ այդմ, դրա դեմ պայքարի միջոցառումները կմնան նույնը: Փորձագետը շեշտել է, որ ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ փոխանցման շղթան ճեղքելու համար: Նրա խոսքով, դա բարդանում է այն պատճառով, որ զուգահեռաբար շարունակում է շրջանառվել COVID-19- ի սովորական տարբերակը: ԱՀԿ փորձագետը նաև հայտարարել է, որ մինչ այժմ նոր շտամի ավելի մեծ վտանգը հաստատող տվյալներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
- COVID-19 նոր շտամը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը
- Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք
- ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին