Իշխանական «խմբակցության» պատգամավորներ, ձեր մամուլի խոսնակը, ձեր «կշիռը» գնահատեց «նիկոլի ուսապարկ»-ից մեկ հորիզոնական ցած
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Մի քանի պարզ ճշմարտություն պետք է նշել․
1) Նոյեմբերի 9-ից այս «իշխանությունը» կորցրել է լեգիտիմությունը և սպառել է ամբողջությամբ իրեն տրված մանդատը։ Հենց դրանով է պայմանավորված նաև իրենց միջազգային պարտավորությունների վստահության դեֆիցիտը և թշնամու ցինիկ աջակցությունը հենց ԻՐԵՆՑ։ Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ ոք իրենց չէր տվել մանդատ՝ հազարավոր կյանքեր զոհելու, Հայրենիք կորսելու և բոլորիս արժանապատվությունը ոտնահարելու․․։ Իրենք շատ լավ գիտեն, որ ոչ ոք իրենց չէր տվել մանդատ հազարավոր զոհերից, մինչ օրս ռազմագերիների վերադարձը չապահովելուց հետո՝ Հայաստանի ԱԱԾ տնօրեն - թշնամու ԱԱԾ պետ թաքուն հանդիպումների համար․․․Իրենք շատ լավ գիտեն, որ քրեական գործերով սպասվելիք բացահայտումներից հետո իրենք ոչ թե սեր, հարգանք այլ պարզապես անցորդ մարդու՝ հայացք են մուրալու ու չեն ստանալու։
2) Նոյեմբերի 9-ից հետո այս «իշխանության» իբրև խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ՇԱՆՍ ունեն լեգիտիմության և իրական մանդատի իրացման։ Հենց այդ գիտակցումից է, որ 28 տարեկանում միայն աշխատանքային գրքույկ ստացած այն էլ արտաքին գործերի նախարարի տեղակալի (հասկանում եք չէ չափահաս տղամարդը 28 տարեկանիցա միայն անցել աշխատանքի ու անմիջապես փոխնախարար) առերևույթ անձը՝ քննադատում իրենց «խմբակցությունը» լքողներին։
3) Իշխանական «խմբակցության» որոշ պատգամավորներ ում ճանաչում եմ` Ձեր մամուլի խոսնակը, ՁԵՐ «կշիռը» գնահատեց «նիկոլի ուսապարկ»-ից բառացի՝ մեկ հորիզոնական ցածր։ Խնդրում եմ սա հիշեք։ Շատ լավ հիշեք։ Ընկալեք թե ինչ արժեք ունեք Դուք հենց Ձեր «թիմակիցների» մեջ»։
Մի քանի պարզ ճշմարտություն պետք է նշել․ 1) Նոյեմբերի 9-ից այս <<իշխանությունը>> կորցրել է լեգիտիմությունը և սպառել է...
Posted by Aram Vardevanyan on Saturday, 9 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Ո՞ւմ ուսապարկն է դարձել «Իմ քայլը» ողջ խմբակցությունը
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ GPS-ով ՀՀ գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը
- Ռուբինյան. «Իմ քայլը» լքած անձինք պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան