Թվիթերն ընդմիշտ արգելափակել է Թրամփին
Թվիթերը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ @RealDonaldTrump էջի վերջին թվիթերի և դրանց կոնտեքստի մանրազնին ուսումնասիրությունից հետո, որոշվել է ընդմիշտ դադարեցնել այդ էջի աշխատանքը` բռնություն հրահրման ռիսկի պատճառով, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Նշվում Է, որ այս շաբաթվա սարսափելի իրադարձությունների համատեքստում ընկերությունը չորեքշաբթի հայտնել էր, որ Թվիթերի օգտագործման պայմանների խախտումները պատոնեցիալ կերպով կարող են հենց բռնության հանգեցնել:
«Հանրային շահերի ապահովման մեր քաղաքականությունը թույլ է տալիս ուղղակի տեղեկատվություն ստանալ ընտրված պաշտոնյաներից և համաշխարհային առաջնորդներից: Սակայն տարիներ առաջ մենք պարզ բացատրեցինք, որ այդ էջերը ենթարկվում են մեր կանոններին և չեն կարող օգտագործել Թվիթերը` այդ թվում նաև բռնություն հրահրելու համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Ընկերությունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թվիթերի վերլուծության արդյունքները և որոշ օգտատերերի արձագանքները դրանց, և եզրակացրել է, որ դրանք կարող են հետագա բռնությունների պատճառ դառնալ:
Իր նախագահության ընթացքում Դոնալդ Թրամփն ավելի քան 26.000 թվիթ է արել, միջինում` օրական 18 թվիթ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքն արգելափակել է Դոնալդ Թրամփի հաշիվը մինչ նրա նախագահության ավարտը
- Ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը սառեցրել են Թրամփի էջերը