
Իրանն արգելում է արտասահմանյան ընկերությունների պատվաստանյութերի փորձարկումն իր բնակիչների վրա
Արտասահմանյան ընկերություններն այլևս չեն կարողանա փորձարկել իրենց կորոնավիրուսային պատվաստանյութերը իրանցիների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Օտարերկրյա ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տրամադրել ՝ իրանական ժողովրդի վրա փորձարկելու համար: Բայց երկրի առողջապահության նախարարությունը կանխեց դա: Մեր ժողովուրդը պատվաստանյութեր արտադրող ընկերությունների փորձարկման սարք չի լինի», - ասել է Ռոհանին:
Նախագահը չի նշել այն ընկերությունների անունները, որոնց պատվաստանյութերի փորձարկումներն արգելվել են:
Հունվարի 8-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից Իսլամական Հանրապետություն կորոնավիրուսի պատվաստանյութերի ներմուծման արգելքի մասին:
Նա շեշտել է, որ չի վստահում ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում մշակված դեղերին` նշելով, որ արևմտյան տերությունները որոշ դեպքերում ցանկանում են պատվաստանյութը ստուգել այլ ժողովուրդների վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Կորոնավիրուսի նոր շտամն ավելի արագ է տարածվում
- Բրիտանիան թույլ է տվել Նուբար Աֆեյանի ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը
- ԵՄ երկրները իրավունք չունեն COVID-19- ի դեմ պատվաստանյութի երկկողմանի պատվերների
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին