Լուվրը 2020-ին այցելուների պակաս է ունեցել
2020 թվականին Լուվրում հաճախելիությունը 72 տոկոսով նվազել է։ Եվրանյուզի հաղորդմամբ, երեկ հայտնել է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկի ղեկավարությունը: Կորոնավիրուսի համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով Փարիզի առաջատար թանգարան է այցելել ընդամենը 2,7 միլիոն մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ Լուվրն ընդունել էր 9,6 միլիոն մարդ, իսկ 2018 թ.` ռեկորդային 10 միլիոն այցելու:
Գարնանային և աշնանային կարանտինների միջև ընկած ժամանակահատվածում Լուվր էին այցելում հիմնականում եվրոպացիներ, մինչդեռ առյուծի բաժինը մինչ այժմ կազմում էին ամերիկացիները, չինացիները, ճապոնացիները և բրազիլացիները (75%):
Լուվրի կորուստները 2020 թվականի համար կազմել են 90 միլիոն եվրո, պետությունը ստիպված էր տրամադրել 46 միլիոն սուբսիդիա:
Նմանատիպ վիճակ է նաև Փարիզի այլ տեսարան վայրերում. անցյալ տարի Վերսալի դղյակ հաճախելությունը 75% -ով նվազել է, Օրսայի թանգարան՝ 77% -ով, Կենտրոն Պոմպիդու՝ 72% -ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները