Բագրատյան. Հունվարի 11-ին Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.
«Հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին (ի դեպ, Ադրբեջանում անկլավի կարգավիճակով գտնվող նախկինում հայկական բնակավայրերը մեզ չեն վերադարձվելու)։ Նախատեսվում է նաև, որ ադրբեջանցի զինվորականները վերահսկելու են Ադր-նից Նախիջևան գնացող ՏՄ երթևեկությունը Մեղրիում։
Ամենայն հայոց խաբեբան՝ Նիկոլ Փաշինյանը սա կապել է գերիների վերադարձի հետ։ Սուտ է, քանի որ ՀՀ բանակում բարդակ էր և մենք պարզապես չգիտենք, թե քանի գերի ունենք։ Ամենայն հայոց փալաս Արմեն Սարգսյանն էլ հերթական անգամ ասեց հիվանդ եմ։ Նա ծլկել է երկրից, որ հետո գա և ասի, ափսոս այստեղ չէի, թե չէ....
Ի վերջո պետության գլուխն այդ ստահակն է։ Նա է, որ ըստ Սահմանադրության ենոքավանցի գժի ձեռքը պտի բռներ և ասեր. ստոպ, սա պետություն է, այս ի՞նչ ես անում։ Ոտքի ելեք ժողովուրդ. հունվարի 11-ին Նիկոլը չպիտի կարողանա դուրս գալ Հայաստանից»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանի Requiem-ի 7-րդ մասը` շաբաթ երեկո
- Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ․Անդրանիկ Թևանյան
- Միքայել Մինասյան. Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում
- Մնում է հունվարի 11-ին էլ չհայտարարեն՝ այդ պահի դրությամբ փաստաթուղթ չկար, բայց կես ժամ հետո ստացան. Մելիքյան
- Արփինե Հովհաննիսյան. Փաշաևան հունվարի 11-ին ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու Ալիևի երազանքը
- Ամրամ Մակինյան. Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը կարծես թե պարզ է
- Անժելա Էլիբեգովա․ Մեղրիով ճանապարհը բացելու համար ձեզ կրկին խոստանալու են ոսկե սարեր ու խաբեն
- Իշխան Սաղաթելյան․ Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից