Ճապոնիայի ևս երեք պրեֆեկտուրայում արտակարգ դրություն կհայտարարվի
Ճապոնիայի արևմտյան մասում գտնվող Կիոտոյի, Օսակայի և Հյոգոյի պրեֆեկտուրաների ղեկավարները կառավարությանը կոչ են արել արտակարգ իրավիճակ մտցնել իրենց տարածքում ՝ նոր կորոնավիրուսի լայնածավալ տարածման պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար, վարակի տարածման դեմ պայքարի կառավարության շտաբի ղեկավար Յասուտոշի Նիշիմուրայի խոսքը:
«Մենք կիսում ենք երեք նահանգապետերի տեսակետը, որ տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այնքան է լրջացել, որ անհրաժեշտ էր դիտարկել արտակարգ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը», - ասել է Նիշիմուրան:
Նա նաև նշել է, որ Նախարարների կաբինետը կվերլուծի պրեֆեկտուրաներում վարակի տարածման մասշտաբները, կուսումնասիրի նրանց առողջական համակարգերի վիճակը և փորձագետների հետ խորհրդակցելով ՝ համապատասխան որոշում կկայացնի:
Հունվարի 7-ին Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան արտակարգ դրություն մտցրեց Մեծ Տոկիոյի մայրաքաղաքային տարածքում ՝ 37,2 միլիոն բնակչությամբ, որը ներառում է Տոկիոյի, Կանագավայի, Սայտամայի և Չիբայի պրեֆեկտուրաները։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում շարունակում է մեծ թափով տարածվել թռչնագրիպը
- Ճապոնիայի վարչապետ․ Վարակն ամանորյա արձակուրդներ չի ճանաչում
- Ճապոնիան արգելել է այլ պետությունների քաղաքացիների մուտքն իր երկիր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա