Դյուրահավատություն, ամբոխավարություն և հիմա ունենք այն, ինչ ունենք. Մարտին Վարդազարյան
«Մեր առանձնահատկությունները, ընդունակությունները, տաղանդը և հանճարների տոկոսային հարաբերությունը, իհարկե, շատ բարձր է, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք նաև այնպիսի բնագծեր, որոնք մեզ շատ հաճախ կանգնեցնում են փակուղու առջև, շատ հաճախ հակառակ արդյունք են բերում։ Դա դյուրահավատությունն է»,- մտավորականների հավաքին ասաց արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։
Նա նշեց, որ պատմության մեջ ունեցել ենք դեպքեր, երբ այդ դյուրահավատության հետևանքով ունեցել ենք մեծ կորուստներ։
Ըստ մտավորականի, դեմոկրատիա հասկացությունն ամենակատրյալը չէ. «Դեմոկրատիան օգտագործելը և շահագործելը նույնպես տարբեր ուղղություններ են։ Մեզ մոտ շահագործվեց դեմոկրատիա հասկացությունը։ Եթե վերլուծենք, սա արդեն նմանվում է ամբոխավարության։ Իսկ ամբոխն ավելի հեշտ կառավարելի է։ Դրա արդյունքն էլ մենք տեսանք։
Այսինքն՝ դյուրահավատություն, դեմոկրատիան փոխարինել ամբոխավարությամբ և հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Մ. Վարդազարյանը։
Նրա խոսքով, ամենակարևորը՝ կորցրեցինք գենոֆոնդ։
Մ. Վարդազարյանը մեջբերեց նաև Սերո Խանզադյանի խոսքը՝ «թորքը մնում է թորք»։
«Նրա յուրաքանչյուր ասված արտահայատություն, որն առաջին հայացքից բարեհաջող է, հազար անգամ պետք է ստուգվի, հազարմեկերորդ անգամ մերժվի։ Իսկ մեր դյուրահավատությունը մնում է, և հերթական անգամ կանգնեցրեց այսօրվա վիճակին»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում մտավորականը նշեց, որ այստեղ այնքան կարևոր չէ անձի խնդիրը, որքան պետականության պահպանման խնդիրը։ Մ. Վարդազարյանի խոսքով, այս վիճակը պահանջում է միայն սահմանադրական, օրինական ճանաարհով փոխել իշխանությունը։
«Եթե բախման հետևանքով պիտի լինի իշխանափոխություն, արդյունավետությունն ու միջազգային արձագանքն էլ այդպիսին չի լինի, միայն օրինական ճանապարհով պիտի լինի ամեն ինչ։ Խոսքը անձի մասին չէ, անձն արդեն պարտված է։ Խոսքը գնում է պետության, պետականության մասին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երբ մտավորականը լռում է, ամեն դավաճան, հոգեկան շան տղա հայրենիք է ծախում. Արմեն Գրիգորյան
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
- Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր ապագան, ճակատագիրը որոշեն բոլորովին այլ տեղ, այլ թղթերի վրա. Դեմոյան
- Բաքվի շքերթի ամեն մեքենայի համարի հետևում մեր զոհերի անուն-ազգանուններն էին. Ռուբեն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան