Գլոբալ տաքացման պատճառով քաղաքները ջրի տակ կանցնեն
Աշխարհագրական դիրքը որոշելու է համաշխարհային պետությունների ճակատագիրը գլոբալ տաքացումից հետո: Որոշ երկրներ կկարողանան փոխհատուցել երաշտը տեղումներով, ոմանք կվերածվեն անապատի, մյուսները ջրի տակ կանցնեն: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է աշխարհագրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կիսլովը, ով նաև նշել է համաշխարհային քաղաքների ջրի տակ անցնելու ժամանակը՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումից հետո:
«Մի քանի տարի առաջ ես տեսա քաղաքների ցուցակ, որտեղ նշվում էր, թե որոնք և երբ են ջրի տակ անցնելու: Ես հիշում եմ Նյու Յորքը: Ուժեղ փոթորիկ, որը հաճախ տեղի է ունենում այնտեղ, և մակընթացությունը կարող է ջրի մակարդակը բարձրացնել և ջրհեղեղներ առաջացնել, քաղաքում անընդհատ ջրհեղեղ կլինի», - գիտնականի խոսքերն է մեջբերլ է Звезда հեռուստաալիքը:
Ջրի տակ անցնող քաղաք թվում Կիսլովը նշել է նաև Մայամի և Օրլանդո քաղաքները, որոնք գտնվում են Ֆլորիդա նահանգի ափամերձ հատվածում:
Կիսլովի խոսքով, 21-րդ դարի վերջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ չորս աստիճանով, ինչը կհանգեցնի աշխարհում եղանակային փոփոխությունների: Այսպիսով, օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ կես մետրով:
«Դա ինքնին շատ չէ, բայց ժամանակակից նավահանգիստային օբյեկտներն այլևս չեն դիմանա այս ազդեցությանը»,- ընդգծել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան