Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանման կողմից վնասազերծվել է ավելի քան 780 պայթուցիկ սարք։
Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, գործողության ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են գրեթե 446,4 հա տարածք, վնասազերծվել են շուրջ 165 կմ ճանապարհներ, 618 բնակելի շենքեր, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտներ և 22 542 պայթուցիկ նյութ:
Լեռնային Ղարաբաղում տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտները
- ՌԴ ՊՆ. Արցախում ականազերծումն իրականացվում է «Ուրան-6» համալիրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան