«Զվարթնոց» օդանավակայանի մոտ արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: գրում է. «Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։
Միացիր ինձ և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը:
Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հոտո։
Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է»,
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան