Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թկենածու Վազգեն Մանուկյանը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:
Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։
Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է, և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և...
Posted by Հայրենիքի փրկության շարժում on Sunday, 10 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
- Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են արտգործնախարարի հետ
- Վազգեն Մանուկյանը դիմում է ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ
- Մեր կորուստները շարունակվում են. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյան. Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները
- Վազգեն Մանուկյանը մշակույթի և արվեստի գործիչների հետ քննարկել է Փաշինյանի հրաժարականի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին