Ավելի քան 48200 հայրենազրկված արցախցի վերադարձել է Ատեփանակերտ
«182 մարդ մարդ երեկ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ»,- հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտի «իրենց տներ» տեղափոխվող քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները։
Նշենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում, որն ուղեկցվում էր քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակավայրերի ինտենսիվ ռմբակոծմամբ, և Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի պատճառով հազարավոր արցախցիներ այլևս չեն կարող վերադառնալ իրենց տները։ Նրանք հիմնականում հավաքվում են Ստեփանակերտում և այն մարզերում, որոնք ի տարբերություն յոթ շրջանների՝ չեն հայաթափվել ու հանձնվել Ադրբեջանին։
Ընդհանուր առմամբ, 48 հազար 241 արցախցին արդեն վերադարձել է Ստեփանակերտ։
Հարակից հրապարակումներ`
- 47 հազար 475 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
- ՌԴ ՊՆ. Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 130 փախստական
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան