Իրավունք 09:52 11/01/2021 Հայաստան

Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում:

Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին:

Մասնավորապես՝
1. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
Այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշված զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշում արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Այնուհետև, այլ հարցերի թվում Ադրբեջանի ներկայացուցիչը, գլխավորապես օգտագործելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող նշված հայ զինծառայողներին վերաբերող մասը, արել է քաղաքական բնույթի եզրահանգումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ին առաջարկելով Հայաստանի նկատմամբ ձեռնարկել որոշակի գործողություններ: Նույն սկզբունքով նամակում եզրահանգում է արված նաև այն մասին, թե Հայաստանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությունը:

2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը:  Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները:

Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ու քննության արդյունքների վրա և ամրապնդված է հիմնավոր ապացույցներով:

Ուստի, Ադրբեջանում գերության մեջ գտնվող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:

Սրանք պահանջներ են, որոնք հատկապես ամրագրված են 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայում:

3. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելլի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը:

Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից:
Դա պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո:
Սա ավտոմատ կիրառման ենթակա համընդհանուր պահանջ է, որ միջազգային իրավունքում գոյություն ունի ցանկացած պարագայում՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց կամ չլինելուց:

Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:

4. Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:

Նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 10-ից առաջ, այնպես էլ դրանից հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ գործնականում արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական զինված ուժերը հայերի են գերեվարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն հետ նրանք հետո վերադարձվել են Հայաստան:

5. Սկզբունքային կարևորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
Քանի որ  միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերիների ազատ արձակման չարդարացված ձգձգումներն ու դա համարում պատերզամական հանցագործություն, ապա Մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են իրավական գործընթացների ակնհայտ չարաշահում՝ այդ կերպ իրենց նպատակին հասնելու համար:

Ադրբեջանական իշխանության մարմինների այս պահվածքն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին:
Բանն այն է, որ այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Ուստի, նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ, իրենից ներկայացնում է իրավական գործընթացների բացահայտ չարաշահում և խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաև հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, այն ստորագրած կողմերի մտադրություններին:

6.  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին, ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այս ամենն արվում է գերիների ընտանիքներին ու, առհասարակ, հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, հայ հասարակության էմոցիաների հետ խաղալու ու մթնոլորտը լարված պահելու համար: Խոսքը հավասարապես վերաբերում է ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:

7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները:

Այս հարցը սերտորեն կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաև այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կյանքի, ինչպես նաև առողջության պահպանման, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը հատկապես կարևոր է այն պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածությունների ֆոնին, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը ու նման առանձին արարքներ դեռ շարունակում են կատարել:

8. Ուստի, հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա:

9. Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:

Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը Հայրենիք»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}