Ժապարովը հաղթում է Ղրղզստանի նախագահի ընտրություններում
Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո Ղրղզստանում նախագահական ընտրություններում հաղթում է Սադիր Ժապարովը՝ ստանալով 79% քվե։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Հանրապետությունում անցկացվում էր նաև հանրաքվե՝ կառավարման ձևի ընտրության վերաբերյալ: Նախնական արդյունքների համաձայն, քաղաքացիների ավելի քան 80% -ը նախընտրում է կառավարման նախագահական ձևը՝ խորհրդարանականից:
Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Ղրղզստանում խռովությունների ալիք էր տարածվել, և ցուցարարները դժգոհ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Արդյունքում, նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը հրաժարական տվեց, իսկ Ժապարովը դարձավ պետության ղեկավարի պաշտոնակատար: Նոյեմբերին նա հրաժարական տվեց՝ ընտրություններին մասնակցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանի նախագահը հրաժարական տվեց
- Ղրղզստանի խորհրդարանը սկսել է նախագահի իմպիչմենթի գործընթացը
- Ղրղզստանի նախագահը հայտարարում է երկրում իշխանությունը զավթելու փորձի մասին