Լեհ քաղաքական գործիչը հանդիպելու է Հաագայի դատարանի փոխնախագահին՝ Ադրբեջանին տրիբունալի առաջ կանգնեցնելու հարցով
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որն արշավ է սկսել «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ» ու change.org կայքում այս պահանջով ստորագրահավաք էր նախաձեռնել, հայտնում է, որ հանդիպելու է Հաագայի Միջազգային քրեական դատարանի փոխնախագահին։
«Հունվարի 25-ին ես կհանդիպեմ Հաագայի Միջազգային քրեական դատարանի երկրորդ փոխնախագահ, Նորին գերազանցություն Մարկ Պերան դե Բրիշամբոյի հետ: Զրույցի թեման կլինի ադրբեջանցի հանցագործներին քրեական տրիբունա բերելը: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցները (դրանց մի մասը) կտրամադրվեն նրան:
Հանրային աջակցությամբ ստորագրահավաքի ցանկը ևս կներկայացվի, որը ես հավաքել եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից: Այսօր մենք ունենք 123,000 ստորագրություն: Շնորհակալություն օգնության համար։ Ադրբեջանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար: Նա նաև պետք է ազատ արձակի ռազմագերիներին»,- ֆեյսբուքում գրել է Թոմաշ Լեխ Բուչեկը:
Բուչեկը նաև նշել է, որ այս հանդիպման պատճառով իր այցը Հայաստան և Արցախ կհետաձգվի փետրվարի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան