Պուտինը Կրեմլում ջերմորեն գրկախառնվեց Ալիևի ու Փաշինյանի հետ, վերջիններիս ձեռքսեղմում չեղավ
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա առաջին հանդիպումն է՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրումից հետո։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ջերմորեն ընդունեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին։
Ռուսաստանի նախագահն իր հյուրերին սպասում էր Կրեմլում մեծ կլոր սեղանի մոտ: Պուտինը ձեռքսեղմում ունեցավ, ապա գրկախառնվեց Ալիևի հետ, ապա նույն կերպ ողջունեց Փաշինյանին: Նստած սեղանի շուրջ՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ողջունեցին միմյանց հեռվից ու գլխով արեցին: Այս մասին գրում է Տասս-ը։
Նշվում է, որ նրանք դիմակներ չէին կրում: Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվում են դռնփակ:
Այս հանդիպման նախաձեռնությունը ՌԴ նախագահինն է։
Trilateral meeting of the Russian, Armenian and Azerbaijani leaders underway in Moscow.
— Enrico Kremlin-affiliated :) (@Russ_Warrior) January 11, 2021
Goal is to reach an understanding on demarcation lines and trade routes in order to guarantee a lasting stability in the Caucasus. pic.twitter.com/gnICnhpFVu