Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Կրեմլում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեմ առ դեմ հանդիպումը նախաձեռնել է Վլադիմիր Պուտինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը նախատեսում են դիտարկել Արցախի Հանրապետության վերաբերյալ երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը և քննարկել տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը:
Ակնկալվում է, որ քաղաքական գործիչները հատուկ ուշադրություն կդարձնեն ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց հավաքվածները տրիբունալ, դատ ու գնդակահարություն են պահանջում Փաշինյանի համար
- ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ ոստիկանական մի քանի մեքենաներ են կանգնած
- Ինչպես են Մոսկվայում հայերը դիմավորելու Փաշինյանին
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից
- «Զվարթնոց» օդանավակայանի մոտ արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա
- «Մայիսի 9-ի» նախաձեռնություն. Մոսկվայում մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս
- ՌԴ հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Բագրատյան. Հունվարի 11-ին Փաշինյանը նոր համաձայնագիր է ստորագրելու՝ շարունակելով ՀՀ բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
- Իրանում ՀՀ դեսպանությունում բացվելու է սգո մատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան