Վրաստանը կորոնավիրուսի գագաթնակետային ժամանակահատվածն անցել է. Գամղրելիձե
Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված կիրառկված սահմանափակիչ միջոցառումները կվերացվեն միայն համաճարակային վիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Կառավարության ծրագրի համաձայն, հունվարի 16-ից սահմանափակումները արդեն կգործեն միայն հանգստյան օրերին, իսկ հունվարի 31-ից դրանք ամբողջությամբ կհանվեն: Պատասխանելով ժամանակացույցի վերաբերյալ լրագրողների հարցին՝ Գամղրելիձեն խորհուրդ է տվել «չշտապել»:
«Այս շաբաթ տեղի կունենան համակարգող խորհրդի մի քանի նիստեր, որտեղ մանրամասն կքննարկվեն այս բոլոր խնդիրները, կվերլուծվի երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև այն առաջընթացը, որին մենք հասել ենք նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի 24-ը կիրառված սահմանափակիչ միջոցառումների միջոցով», – ասել է Գամղրելիձեն:
Նրա կարծիքով, Վրաստանը կորոնավիրուսի գագաթնակետային ժամանակահատվածն անցել է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Նա նշել է, որ այդ ժամանակից ի վեր վարակի նոր դեպքերի թիվը «կայունորեն նվազում է», բայց ներկայումս գրանգվող տեմպերը դեռ բավականին բարձր են:
«Իրավիճակը կայունանում է, բայց դա մեզ թուլանալու առիթ չի տալիս, քանի որ վարակը դեռ լրջորեն շրջանառվում է երկրում», – նշել է Գամղրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք, մահացել է ևս 22 մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, մահացել՝ 34 մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա