Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չլուծված հարց: Այս մասին եռակողմ հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, այս հակամարտությունը մնում է չլուծված: Իհարկե, մեզ հաջողվել է ապահովել հրադադարի ռեժիմ, բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»,-ասել է նա:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում։
Հաջորդ չլուծված խնդիրը, ինչպես հայտնել է Փաշինյանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցն է։
«Մենք չկարողացանք ամբողջությամբ լուծել ռազմագերիների հարցը: Սա շատ զգայուն խնդիր է, և մենք պետք է այն հնարավորինս շուտ լուծենք», - ասել է Փաշինյանը:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահը օգտակար ու բեղմնավոր է համարում Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումը:
Ալիևը կարևորել է Փաշինյանի և Պուտինի հետ հանդիպումը տարածաշրջանի հետագա զարգացման համատեքստում: Ալիևը հույս է հայտնել, որ հարևան երկրները ակտիվորեն կմասնակցեն Կովկասի հարավում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հրավերի համար՝օգտակար ու բեղմնավոր համարելով Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք․Վ․ Պուտին
- «Մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չեղավ բոլոր հարցերին լուծում տալ». հանդիպումն ավարտվել է
- Եռակողմ բանակցությունները շարունակվում են գրեթե 4 ժամ
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
- Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել․Ա․ Աշոտյան