«Մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չեղավ բոլոր հարցերին լուծում տալ». հանդիպումն ավարտվել է
Մոսկվայում ավարտվել էՓաշինյան֊-Պուտին֊-Ալիև եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալը տեղեկացրեց․
«Այն փաստաթուղթը, որն այսօր ստորագրվել է շատ կարևոր է և չեմ թաքցնի այն կարող է փոխել տարածաշրջանում տնտեսական համագործակցության ձևը և տնտեսական նորարարությունները կարող են դառնալ անվտանգության երաշխիք»։
Փաշինյանը, բայցև նշեց, որ բոլոր հարցերը չէ, որ լուծվել են։
«Ցավոք սրտի, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չեղավ բոլոր հարցերին լուծում տալ։ Հուսով եմ, որ առաջ կգնանք և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կարևորագույն հարցերը ներկա պահին հումանիտար հարցերն են, ռազմագերիների փոխանակման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարության 8-րդ կետով»,-ասաց նա։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն էլ շնորհակալություն հայտնեց կողմերին՝ մասնակցության համար։
Հարակից հրապարակումներ`
- Եռակողմ բանակցությունները շարունակվում են գրեթե 4 ժամ
- Պուտինը Կրեմլում ջերմորեն գրկախառնվեց Ալիևի ու Փաշինյանի հետ, վերջիններիս ձեռքսեղմում չեղավ
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան