Ակցիա. «Եթե Նիկոլը հակահայ որևէ բան ստորագրվի, ապա Հայաստանի երկինքը փակ է լինելու նրա համար»
Այսօր վաղ առավոտից ոստիկանությունը փակել էր դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները՝ թույլ չտալով քաղաքացիներին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը Մոսկվա։ Արդյունքում Փաշինյանի շարասյունը կարողացավ անարգել հասնել օդանավակայան։
Դրանից հետո ոստիկանությունը բացեց Իսակով պողոտա մուտք գործող բոլոր փողոցները, քաղաքացիները բողոքի ակցիան շարունակեցին «Նիկոլ դավաճան» վանկակումներով։
«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը ճողոպրելով կարողացել է հասնել օդանավակայան ու փախնել։ Բայց կրկին զգուշացնում եմ Փաշինյանին, եթե հակահայ փաստաթուղթ ստորագրեց, Հայաստանի երկինքը փակ է լինելու նրա համար։ Նրա հետ բանակցողներին տեղեկացնենք, որ Փաշինյանը Հայաստանին չի ներկայացնում, այդ փաստաթղթերը վիճարկվելու են, դառնալու են քննարկման առարկա։ Քանի որ Նիկոլին հաջողվել է գաղտագողի հասնել օդանավակայան, ապա մենք դադարեցնում ենք այս ակցիան, ու զգուշացնում, եթե հակահայ որևէ բան ստորագրվի, ապա նրա համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլև ողջ Հայաստանը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում նախատեսված է եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում։
Ինչպես երեկ հայտարարել էր Փաշինյանի խոսնակը, Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:
Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական «խմբակցության» պատգամավորներ, ձեր մամուլի խոսնակը, ձեր «կշիռը» գնահատեց «նիկոլի ուսապարկ»-ից մեկ հորիզոնական ցած
- Միքայել Մինասյան. Ադրբեջանը պահանջում է երեք նոր կետեր ներառել Նիկոլի կողմից արդեն ստորագրված փաստաթղթում
- Ղազինյան. Չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին հանդես գալ իմ անունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան