Զոհված զինծառայողի հայր. Ոչ թե ծնողը պետք է ապացույցներ գտնի, այլ քննչական մարմինները պետք է աշխատեն
Արցախում պատերազմին մասնակցած զինվորների ծնողներն այսօր քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ էին։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը հայտնեց, որ նոյեմբերի 2-ից հայտարարություն են տվել հանցագործությունների մասին։
«Բարձրաստիճան զինվորականներ կան, գեներալներ, վաշտի, գումարտակի հրամանատարներ կան, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Մինչև այսօր մեր հայցը դեռ բավարարված չէ, մարդիկ կային, որ պետք է հարցաքննվեին։ Մեզ ասացին, նրանց հարցաքննել են Ղարաբաղում, Հայաստան չեն բերել։ Ասացին՝ հանգամանքները բավարար չեն, մեր հարցը մնացել է օդում կախված»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նա կարծում է՝ ձգձգումը պայմանավորված է մեծաքանակ գործերով, բոլոր բաժինների աշխատակաիցներին խնդրեց՝ սեղմ ժամանակում կատարել իրենց աշխատանքը։
«Մեզ ասել են, հետևում են ամեն ինչին։ Գործը գնում է առաջ։ Այսօր մի քանի ծնողների ևս խնդրեցին դիմում ներկայացնել։ Մեր պահանջն այն է, որ ոչ թե ծնողները պետք է գնան տվյալները հավաքեն, բերեն տան քննչական կոմիտեին, այլ մենք զինվոր ենք տվել, տվյալ զորամասից հարցում պետք է կատարեն, քանի՞սն են վիրավորվել, քանի՞ անհետ կորած ու գերի կա։ Ոչ մի փաստ չկա։ Մեր ասածն այն է, որ ոչ թե ծնողը պետք է գնա, ապացույցներ գտնի, բերի, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն»,- ասաց նա։
Զինծառայողի հայրը պնդում է՝ հրամանատարները սխալ հրամաններով զինվորներին տարել են սխալ ուղղություններով, ինչի հետևանքով նրանց մեծ մասը զոհվել են, կամ վիրավորվել։
«Հետևողական ենք լինելու, միշտ հետևելու ենք գործընթացներին, եթե տեսնենք դանդաղում է, բողոքի ակցիաներ ենք անելու։ Այսօր շատ ծնողներ կան, որ հացի, տրանսպորտի գումար չունեն, չեն կարող այստեղ հասնել։ Դրա համար մենք պահանջում ենք հարցի գլոբալ լուծում, ոչ թե անհատական»,- ասաց Գարիկ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը
- Զոհված զինծառայողի հորը հրավիրել են զինդատախազություն
- Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Ֆանտաստիկ բարդակի հեղինակ ստահակները պետք է պատասխան տան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին