Ծաղկաձորում 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները
Նոր տարում նոր մեկնարկներ են սպասվում Հայաստանի մարզիկներին։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Ծաղկաձորում հունվարի 15-ից 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր երկրի առաջատար ձյուդոիստները։ Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը տեղեկացրեց, որ պարապմունքերում կընդգրկվեն 16 մարզիկներ։ Շեշտը դրվելու է տղաների ընդհանուր ֆիզպատրաստականության որակների բարելավմանը։ Նոսր թթվածնային օդի պայմաններում հեշտ չեն լինելու մարզումները։ Դրանք օգտակար կլինեն հետագայում, երբ մարզական միջոցառումները կշարունակվեն համեմատաբար ցածրադիր գոտիներում։
Նպատակ կա տեխնիկատակտիկական հատկանիշները հնարավորինս բարձրացնել նախատեսված երկրորդ հավաքի ընթացքում։ Կհաջորդի մրցուղերթը Իսրայելի Թել Ավիվ քաղաք, որտեղ փետրվարի 18-ին կմեկնարկի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար։ Տատամի կելնեն առավել լավ մարզավիճակի հասած մեր ձյուդոիստները։
Մրցաշրջանը հագեցած կլինի ուսումնամարզական հավաքներով և վարկանիշային մրցաշարերով։ Ցանկություն կա մասնակցել ու հաջողության հասնել ամռանը կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները