«Շտապ բուժօգնության» կանչերի թիվը 2020-ին ավելացել է 59 726-ով
«Երևան քաղաքի շտապբուժօգնության ծառայությունը իրականացրել է 322 167 կանչ, որը 59 726-ով ավելին է, քան 2019 թվականին»,- այսօր հրավիրված մամուլի սուլիսում հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, մանկանան կանչերի թիվը նախորդ տարի 2019-ի համեմատ նվազել է 8071-ով, ինչպես նաև 3911 հիվանդով պակաս է հոսպիտալացվել:
Ըստ Ստեփանյանի, կանչերի հիմնական մասը եղել է սիրտ-անոթային հիվանդությունների գանգատներով, որոնց հետևել են սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները:
Նրա խոսքով՝ 2020 թվականին 4068 կանչով նվազել է վնասվածքների թիվը, իսկ սուր շնչառական հիվանդություններով կանչերը 13 735 են եղել:
Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ 2020 թվականին Երևանի շտապօգնությունը կորոնավիրուսով 15 420 հիվանդ է սպասարկել:
«Կորոնավիրուսով պացիենտների հետ կապված կանչերի ամենամեծ թիվը գրանցվել է մայիսին՝ 2580 կանչ, նվազագույնը՝ օգոստոսին՝ 864 կանչ»,- տեղեկացրեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրենը:
Նրա խոսքով՝ ամանորյա տոներին, գրանցվել է 6533 կանչ, որը 1377-ով պակաս է եղել, քան նախորդ տարի, իսկ հոսպիտալացվել է 1204 հիվանդ:
Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ սննդային թունավորումներ տոնական օրերին չեն գրանցվել, սակայն գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք, որոնցից 20-ը հոսպիտալացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա