Արա Աբրահամյան. Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին
«Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն սեփական ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ելույթներում հակահայկական հայտարարությունները։
«Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր «երկաթե բռունցքով» և այլ ագրեսիվ հարձակումներով: Նրա բռնապետական բարքերն ու հռետորաբանությունը մեզ համար անհետաքրքիր է: Բայց ադրբեջանական ժողովրդի համար Ալիևը ապագա մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը ոչ թե նրանց, այլ իշխողի մեջ է, որը խոսում է խաղաղության և միասին ապրելու հեռանկարների մասին, և ինքը միտումնավոր հող է պատրաստում և իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ:
Բայց ոչ Էրդողանը, ոչ էլ դահիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա դիմել էր Բաքվի հրապարակում կանգնած, այլևս չեն օգնի Ալիևին»,- ասել է Աբրահամյանը:
Նա շեշտել է, որ հայերը ամենաինտեգրված ժողովուրդն են, ունեն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ իսլամական, այլ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու հսկայական փորձ:
«Բայց իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործողություններով՝ Ալիևը, ցավոք, իր նկատմամբ վստահության նույնիսկ մեկ տոկոս չի թողնում»,- նշել է Արա Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան