Բայդենն ԱԱԽ-ում հանձնակատար է առաջադրել Թուրքիայի խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրկին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար է առաջադրել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության բացահայտ ջատագով և Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքին:
«Վերջին տասնամյակում ես ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ ծառայելու պատիվ եմ ունեցել: Նա պատմության մեջ այս կրիտիկական պահին մեզ անհրաժեշտ առաջնորդն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի միանալ նրա ԱԱԽ թիմին»,- գրել է Բրեթ ՄքՔուրքը թվիթերում։
Ազգային անվտանգության հաստատության վետերան ՄքՔուրքը, որը տարբեր պաշտոններում ծառայում էր հաջորդող դեմոկրատական և հանրապետական վարչակազմերում, հաճախ է քննադատել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում նրա դերի և տարածաշրջանային ավելի լայն քաղաքականության համար:
ՄքՔուրքը դադարեցրե․ է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ դեսպանորդի դերը 2018թ-ի վերջին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշման հետ:
Բայդենն ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարել է ՄքՔուրքի նշանակման մասին` ազգային անվտանգության այլ պաշտոնյաների և կառավարության անդամների առաջադրման հետ մեկտեղ:
Թուրքիայում ՄքՔուրքի առաջադրումն անհանգստություն է առաջացրել։
Դեռևս 2017-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացահայտ կոչ էր անում հեռացնել ՄքՔուրքին՝ նրան մեղադրելով PKK-ին և YPG-ին աջակցելու մեջ, գրում է middleeasteye-ը։
2019-ի վերջին ՄքՔուրքը ենթադրում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր ապաստան տալ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, որը սպանվեց ԱՄՆ գործողության արդյունքում:
Թուրքական TRT-ն գրում է, որ ՄքՔուրքի նշանակումը կարող է լինել ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ՝ նշելով նաև, որ Բայդենն արդեն «քննադատաբար էր վերաբերվում Թուրքիային՝ կապված Հայաստանի հետ վերջին հակամարտության մեջ Ադրբեջանին սատարելու հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան