Ապօրինաբար բերման են ենթարկել Արսեն Բաբայանին. «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցած այսօրվա ակցիային.
«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։
Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
«Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. «Եթե Նիկոլը հակահայ որևէ բան ստորագրվի, ապա Հայաստանի երկինքը փակ է լինելու նրա համար»
- Ինչպես են Մոսկվայում հայերը դիմավորելու Փաշինյանին
- «Զվարթնոց» օդանավակայանի մոտ արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա
- ՌԴ հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում