2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունը նվազել է 7.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվար-նոյեմբերին 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.2%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին նվազել է 0.2%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12.4%-ով, որի շրջանակներում արտահանումը նվազել է 5.2 %-ով: Ամենամեծ անկումը գրանցվել է ներմուծման ոլորտում՝ 15.9%:
Էական նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 11.2%, առևտրի շրջանառությունում՝ 13.5%, ծառայությունների ոլորտում՝ 13.6%:
Ներկայացված ցուցանիշների համաձայն, սպառողական գների ինդեքսը նվազել է 0,1%-ով, իսկ արդյունաբերական ապրանքներինը բարձրացել է 2.2%-ով:
Դրա դիմաց 5.9 %-ով բարձրացվել է պետական աշխատողների անվանական աշխատավարձը, իսկ մասնավոր հատվածում՝ 3.2%-ով։
Ըստ վիճակագրական տվյալների՝ գրանցվել է նաև 0,4 % աճ առևտրի շրջանառության ոլորտում, իսկ ծառայությունների ծավալում անկում՝ 4.3%-ով։
Հատկանշական է, որ Վիճակագրական կոմիտեն չի հրապարակել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին