ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց հավաքվածները տրիբունալ, դատ ու գնդակահարություն են պահանջում Փաշինյանի համար
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց բազմաթիվ հայեր են հավաքվել՝ բողոքի ակցիա իրականացնելու Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանի դեմ։
«Հերթով տալիս է գյուղերը, թող հեռանա»,- նշեց նրանցից մեկը։
«Եկել ենք այստեղ, որովհետև մեր հայրենիքն են վաճառել։ Ես Շուշիի գումարտակից եմ։ Այսօր Շուշին չկա։ Իմ հայրենիքն են ծախել»,- նշեց մեկ այլ մասնակից։
«Դավաճանը պետք է գնդակահարվի, դատվի պետական մարմինների կողմից, որոնք ցավոք սրտի, այսօր չեն գործում»,- իր դժգոհությունը հայտնեց մեկ ուրիշը։
Ակցիայի մեկ ուրիշ մասնակից էլ հայտարարեց՝ այստեղ է, որ թույլ չտա դավաճանը Ալիևի հետ նոր պայմանավորվածություն ստորագրի։
Ակցիային կարող եք հետևել ուղիղ եթերում՝ Tert.am-ի միացմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը օդանավակայան է հասել 500-ի հասնող ոստիկանների և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ
- Ակցիա. «Եթե Նիկոլը հակահայ որևէ բան ստորագրվի, ապա Հայաստանի երկինքը փակ է լինելու նրա համար»
- Ինչպես են Մոսկվայում հայերը դիմավորելու Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան