ԱՄԷ-ն որոշ պայմանների բավարարման դեպքում պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները
«Թուրքիային ցանկանում ենք ասել հետևյալը. մեր երկրների ինքնիշխանությունների փոխադարձ հարգանքի պայմաններում ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները»,- հայտարարել է Արաբական Միացյալ էմիրությունների արտգործնախարար Էնվեր Գարգաշը:
Վերջինս հարաբերությունների կարգավորման համար որպես կարևոր պայման նշել է Թուրքիայի կողմից «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության կասեցումը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Մենք ուզում ենք, որ Թուրքիան հրաժարվի «Մուսուլման եղբայրների» ամենամեծ աջակիցը լինելուց: Մենք կողմ ենք, որ Անկարան հետ վերադառնա արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների ուղեծիրին»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը:
Հունվարի 7-ին էլ Գարգաշը հայտարարել էր, որ Թուրքիան Մերձավոր արևելքում ԱՄԷ-ի ամենամեծ առևտրային գործընկերն է:
Նշենք, որ Կատարի ու Լիբիայի հարցում Թուրքիայի հետ հակասություններ ունեցող ԱՄԷ-ի այս հայտարարությունն արվում է արաբական մի քանի երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Եգիպտոս) կողմից հունվարի 5-ին Կատարի հետ համաձայնության գալուց ու 3.5 տարի այդ երկրի նկատմամբ կիրառած արգելանքը (էմբարգո) դադարեցնելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան