Արա Զոհրաբյան. Առանց չորս կետերի ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի տնտեսական ապաշրջափակման ռիսկերին ու դրանք կանխող քայլերին.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:»:
Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները՝
1. Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ.
2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով.
- Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով.
3. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
4. Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում:
Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»։
ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝...
Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 10 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ այս հարցերի պատասխանները
- Եթե մարդկանց թվում է՝ Փաշինյանը զիջումների գնալով պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են. Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից
- Փաշինյանի ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը. Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին