Մինչև հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, երեխեքն էլ այնտեղ կոտորվում են. անհետ կորած զինծառայողի հարազատ
«Այսօր պետք է որոնողական աշխատանքների համար մտնեին և ողջերի համար, և զոհվածների մարմինների համար: Նախապես ասում էին, որ ողջերի որոնման համար 2 խումբ պետք է գնա, հետո դարձավ մեկ խումբ, իսկ այսօր ոչ մի խումբն էլ չի գնացել, միայն զոհվածների համար են գնացել»,-ֆեյսբուքյան տեսանյութում ասում է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով, խաղաղապահների շտաբում դա բացատրել են՝ քանի որ այսօր երկու երկրների ԱԱԾ տնօրենները պետք է հանդիպեն նոր ձևաչափեր որոշելու, ծավալը մեծացնելու, խմբերի քանակն ավելացնելու համար, դրա համար այսօր այդ խմբերը դուրս չեն գա:
«Այստեղ հարց է ծագում, ի՞նչ կապ ուներ այսօրվա մտնելը ձեր այսօրվա հանդիպումի հետ: Թող մտնեին, ման գային, այդ նոր պայմանավորվածությունը ձեռք բերեիք. ընդլայնում էիք, լավ էիք անում, բայց ի՞նչն է խնդիր առաջացնում: Արա, ես չեմ կարողանում հասկանամ, ժողովուրդ ջան, նիուժելի մեր ղեկավարների մեջ մի նորմալ բանակցություն վարող չկա, որ բանակցության արդյունքը մի փոքր էլ մեզ ձեռք տա: Գնում, բանակցում, մի նոր բան են հորինում են, ասում են՝ այս է պատճառը: Հետո, ինչքա՞ն: Ինչքան գնացին բանակցեին, մենք օգուտ չունեցանք, մինուս եղանք: Չկա մի հարց, որ մեր ուզածով լուծվի:
Խելռցրիք արա, սենց չի լինի: Այսօր ԱԱԾ պետն է հանդիպում ունենալու, վաղը վարչապետը, այն մի օրը Պողոս առաքյալը, այն մյուս օրը սև շուն բարակ թուլեն: Իտոգում մեր երեխեքին այնտեղ կոտորեն, վերջում էլ ասեն՝ էլ մարդ չունեք: Ի՞նչ եք ուզում մեզանից, ամեն օր մի բան հորինում եք, արա, այս ի՞նչ կարգին պարապած մուտիլովշիկների հավաքածու է հավաքվել այդտեղ»,- վրդովված ասաց նա:
Ա. Ղուկասյանի խոսքով, Արցախում զորամասեր կան, ինչ-որ խաղեր են տալիս. «Ժողովորդ, գործարքների մեջ մի մտեք դրանց հետո: Հեսա կիմանանք՝ ովքեր են այդ խաղեր տվողները»:
Նա կոչ արեց անհետ կորած զինծառայողների ծնողներին դիմել փաստաբանների, հայցեր ներկայացնել, դատի տան բոլորին. «Թող գործը քննեն ամենախիստ ձևերով, որ հասկանան վերջապես՝ ով, ով է: Թե չէ մինչև հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, երեխեքն էլ այնտեղ կոտորվում են, արա: Չեք կարողանում բանակցություններ վարեք, ուրիշներին դիմեք, ովքեր կարողանում են»,- ասում է Ա. Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ջաբրայիլի հրամանատարները պետք է պատժվեն, երեխաներին տարել են առաջնագիծ ու փախել. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ճիշտ են ասում, զանգի ԱԱԾ տնօրենին, հետո կասեմ ինչի համար. Հրամանատարի պատասխանը՝ անհետ կորած զինծառայողի մորը
- Գեներալին, հրամանատարին ասում էի՝ իմ տղան կոնկրետ այստեղ է, բացարձակ ոչինչ չարեցին. Անհետ կորած զինծառայողի հայր
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Մեր երեխուն ման ենք գալիս մեր հողի մեջ, չենք կարողանում գտնել. Անհետ կորած զինծառայողի հայր
- Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան