Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք
ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ստրաբաժանման մասնագետները Կարաքենդ գյուղում կառուցել են նոր բլոկ-մոդուլային քաղաք: Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին զեկուցվել է նոր մոդուլյար քաղաքում 60 մարդու բնակեցման մասին, որը կառուցվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի համար հարմարավետ կյանքի և կենցաղային պայմաններ ստեղծելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ նյութատեխնիկական ապահովման ստրաբաժանման մասնագետները օպերատիվ կերպով կառուցել էին երկու բլոկ-մոդուլային քաղաք Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում:
Բլոկ-մոդուլային քաղաքները ամբողջովին ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Մոդուլն ապահովված է կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային հավաքածու, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):
Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա մարզահրապարակ՝ արհեստական խոտածածկով, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:
Այս բլոկ-մոդուլային քաղաքները կարող են օգտագործվել ինչպես ցուրտ շրջաններում, այնպես էլ տաք կլիմա ունեցող երկրներում:
Բլոկ-մոդուլային քաղաքները արտադրվում էին մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ տեխնիկական պահանջներին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան