Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ․ Ա․ Հովհաննիսյան
«Իրավական կրթությունև վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, գրել է․
«Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։
Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ ( անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջև ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որևէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։
Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որևէ այլ հարց։ ալիևը ինչպես ուզում է և կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան