«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երկրորդ անգամ է հեռանում քաղաքականությունից: Այս մասին գրում է «Эхо Кавказа» կայքը՝ հղում անելով կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված նրա նամակին:
Իվանիշվիլին ասում է, որ «Վրացական երազանքի» հաղթանակը 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «հիմք կդնի Վրաստանի պատմության նոր փուլի: Նա իր կուսակցության հաջողությունը համարում է «սպասված և տրամաբանական», իսկ իշխող թիմին՝ «լավագույնն և այլընտրանք չունեցողը»։
«Համոզված եմ, որ այս մարդկանցով համալրված թիմը կարող է համարժեքորեն փոխարինել իմ աշխատանքին, հեղինակությանը և հմտություններին», - ասվում է Իվանիշվիլիի նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան