Գորբաչով․ Արցախի հիմնախնդրին անհրաժեշտ է լուծում գտնել՝ առանց հաղթողների և պարտվողների
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մինչդեռ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»: Այս մասին գրում է Ria-ն։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին ..., շատ բարդ հարց, հին, արմատացած անցյալում: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին՝ լուծում գտնելու համար», - ասել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին, երբ սրվեց ղարաբաղյան հակամարտությունը:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է այստեղ կանգ չառնել ու խնդիրը չլուծված չթողնել ևս տասնամյակներ:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների», - ասել է Գորբաչովը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են Մոսկվայում հայերը դիմավորելու Փաշինյանին
- Միքայել Մինասյան. Հունվարի 11-ի հանդիպումը ձեռնտու է բոլորին, բացի հայերից ու Հայաստանից
- ՌԴ հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթն այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ. Mediaport
- Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել․Ա․ Աշոտյան