Տարածաշրջան 17:22 11/01/2021 Տարածաշրջան

Էրդողանական ԶԼՄ-ները գրում են՝ հրեաները վերահսկում են Ամերիկան, որ Բայդենին բերեցին իշխանության

Թուրքական իշխանամետ ԶԼՄ-ները պնդում են, որ Միացյալ Նահանգները գտնվում են հրեաների վերահսկողության տակ, որոնք իրենց լոբբին և մամուլի վրա ազդեցություն են ունեցել՝ օգնելով Ջո Բայդենին հաղթել Սպիտակ տան համար պայքարում։ Այս մասին, Ahval-ի հաղորդմամբ, ասել է Մերձավոր Արևելքի վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) անընդհատ ընդունում է ծայրահեղ աջ դավադրության տեսություններ՝ իր «մեդիա մեքենայի» միջոցով իշխանությունը պահպանելու համար», - գրել է Ֆրանցմանը «Jerusalem Post»-ում:

AKP-ի կառավարությունը վերջին տարիներին խստացրել է իր վերահսկողությունը թուրքական լրատվամիջոցների նկատմամբ, ինչը մեծացնում է միջազգային մամուլի անհանգստությունը՝ երկրում մամուլի ազատության վերաբերյալ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով  Թուրքիան ներկայումս Աշխարհի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների մեջ 154-րդն է, համարվում է «առավել ավտորիտար, քան երբևէ»։

Ֆրանցմանը մեջբերել է վերջերս թուրքական «Yeni Şafak» թերթում հրապարակված հոդվածը, որում ասվում էր, որ հրեաները «համարյա մեկ դար օգտագործում էին ԱՄՆ-ը որպես ծովախոզուկ՝ ամբողջ աշխարհում իրենց տիրապետությունն արդարացնելու համար:

«Yeni Şafak»-ը գրել է, որ Դոնալդ Թրամփը,  ԱՄՆ-ի «լավագույն նախագահը»,  հեռացվել է օֆիսից «հրեա լորդերի»  կողմից, քանի որ նա պայքարել է Ամերիկան հրեական իշխանության օկուպացիայից ազատելու համար:

Նշվում է, որ Թրամփն ապացուցել է, որ իր քաղաքական գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար արժեքավոր քաղաքական դաշնակից է և պահպանել է ջերմ հարաբերություններ վերջին տարիներին: ԱՄՆ նախագահը չի կարողացել հավանություն տալ Կոնգրեսի կոչերին՝ պատժել Թուրքիային՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ հրթիռներ գնելու համար: Նա նաև գործել է Էրդողանի խնդրանքների համաձայն` խոչընդոտելով Թուրքիայի պետական Halkbank-ի հետապնդումը` Իրանին ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու համար, ասել էր Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

««Yeni Şafak»-ում հոդվածը չէր տպվի, եթե խմբագիրները չիմանային, որ այն աջակցություն ունի Թուրքիայի բարձրագույն մակարդակներից», - գրել է Ֆրանցմանը:

Ֆրանցմանը գրել է, որ աճող հակասեմականությունը, որ տեղ է գտնում թուրքական հիմնական լրատվամիջոցների հրապարակումներում ապացուցում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև ցանկացած հաշտեցում հիմնականում պատրանք է:

Հաղորդվում է, որ Անկարան վերջերս պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ ավելի լավ հարաբերություններ հաստատել։ Նոյեմբեր ամսվա զեկույցները բացահայտեցին երկրների հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների միջև մի շարք հանդիպումները՝ հաշտեցումը քննարկելու համար:

Նշենք, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները վերջին տասնամյակում բավական սրվել են։ Կողմերի միջև անհամաձայնությունները շարունակվում են Գազայի և Պաղեստինի հարցերում։
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին 2010թ․-ին Մարմարա նավի հետ կապված միջադեպից հետո, երբ Գազա օգնություն տանող նավի վրա հարձակման արդյունքում սպանվեցին  10 թուրքեր, վիրավորվեցին 56-ը։

2018-ի մայիսին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից ու վտարեց Անկարայում Իսրայելի դեսպանին՝ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ մահացու հարձակումների պատճառով, որոնք բողոքում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման դեմ: Հարձակման արդյունքում սպանվել էր մոտ 60 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2000-ը։

Էրդողանն ու Նեթանյահուն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին, Էրդողանը Նեթանյահուին անվանեց «ռասիստ», Նեթանյահուն՝ Էրդողանին՝ «բռնապետ»։ Նեթանյահու-Էրդողան պատերազմին  միացավ նաև Նեթանյահուի որդին՝ հիշելով հայերի ցեղասպանությունը։
Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է, իսկ Յաիր Նեթանյահուն էլ Էրդողանին հիշեցրել էր, որ Ստամբուլը Կոնստանդնուպոլիս կոչված քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան։

Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ները խոսում են հաշտեցման մասին, որին Իսրայելը թերահավատորեն է մոտենում։

Թուրքական ԶԼՄ-ներն անհանգստացած են նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքի առաջադրմամբ։ Թուրքիայում կարծում են, որ ՄքՔուրքի նշանակումը կարող է լինել ԱՄՆ-ի «ընկերներին» սպառնալու ԱՄՆ քաղաքականության վերադարձ՝ նշելով նաև, որ Բայդենն արդեն «քննադատաբար էր վերաբերվում Թուրքիային՝ կապված Հայաստանի հետ վերջին հակամարտության մեջ Ադրբեջանին սատարելու հետ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}