Թուրքիան Ռուսաստանից պահանջում է S-400 ՀՕՊ համակարգերի պատրաստման տեխնոլոգիան
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը, եթե փոխանցվի նաև դրանց պատրաստման տեխնոլոգիան: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել (ԱՄՆ-ից), մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ուզեինք, S-400-ների երկրորդ խմբաքանակը արդեն այսօր կստանայինք, բայց համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիայի փոխանցումը մեզ համար կարևոր են»,-Դեմիրին մեջբերել է CNN Turk-ը:
Նա հավելել է, որ Թուրքիայի գնած S-400 համակարգերը պատրաստ են շահագործման և անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն հերքեց S-400-ի շուրջ ԱՄՆ-ի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին տեղեկությունները
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Թուրքիայի S-400-ը սպառնալիք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան