Մինչ ԱՄՆ-ի վերադառնալը ՀԳՀԾ՝ պետք է վերացվեն պատժամիջոցները․ Իրանի պաշտոնյա
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին հայտարարել է, որ եթե Թեհրանի դեմ պատժամիջոցները չդադարեցվեն, հաջորդ քայլը կլինի Լրացուցիչ արձանագրության կամավոր դադարեցումը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Աբոլֆազլ Ամուին hայտարարել է, որ կարևոր է մինչ ԱՄՆ-ի վերադառնալը ՀԳՀԾ, վերացնել պատժամիջոցները: Համաձայն «Պատժամիջոցները դադարեցնելու ռազմավարական գործողություն» օրենքի 6-րդ հոդվածի, եթէ 4 + 1 խումբը (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա և Գերմանիա) չկատարի իր պարտավորությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս անց կդադարեցվի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը:
Ամուին նշել է, որ Իրանն իր օրակարգում ներառել է ուրանի 20 տոկոս հարստացումը` որպես պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողությունների ակտի առաջին քայլ: Նա խոսքերով, Իրանի խաղաղ միջուկային գործողությունները վերահսկվում են ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ներառելով բոլոր ստուգումների ավելի քան 23 տոկոսը:
Իրանի Իսլամական խորհրդրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը նշել է. «Եթե պատժամիջոցները պահպանվեն, և Իրանը խնդիրներ ունենա իր արտաքին առևտրի հետ կապված, Լրացուցիչ արձանագրության հիման վրա ստուգումները կդադարեցվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին