Հունաստանի ԱԳ նախարար․ Այսօրվա Թուրքիան նույնը չէ, ինչ 2000 կամ 2016 թվականներին
Անկարայի հետ անմիջական շփումներին ընդառաջ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Ekathimerini»-ին տված հարցազրույցում ասել է, որ Աթենքը կառուցողական դիրքորոշում կունենա` շեշտելով, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիան ոչ 2000-ականների սկզբի երկիրն է, որն ուներ եվրոպական հավակնություններ, ոչ էլ 2016 թ-ի, որը ներգրավված էր բանակցություններում։
«Բացի Անկարայից, ոչ ոք չի կարող որոշել նրա անունից նոր ընթացքի փոփոխություն կատարել», - ասել է Դենդիասը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և նրա հույն գործընկեր Դենդիասը պայմանավորվել են 2020-ի հոկտեմբերին հետախուզական բանակցություններ վարել Միջերկրական ծովի արևելյան ածխաջրածնային ռեսուրսների շուրջ:
Դենդիասը նշել է, որ բանակցությունների օրակարգի միակողմանի փոփոխությունը նշանակում է այդ շփումները «խափանելու փորձ»:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի
- Հունաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները միմյանց «շնորհավորում են» Ամանորի կապակցությամբ
- Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռազմավարական տեսանկյունից փրկվելու թուրքական գերությունից
- Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան